Ծիածանը զգացմունքների

Ինչպես ծիածանի գույններն տարբերվում իրարից, այնպես էլ զգացմունքները։ Կարմիրը համարվում է ջղայնության գույնը, քանի որ զայրանալուց կարմրում ենք, ինչը լավ չէ։ Նարնջագույնը մուլտֆիլմերում որպես քաղցրություն է։ Դեղինը որպես ուրախություն, կանաչը՝ լավ չզգալու վիճակ։ Կապույտը տխուր զգացողությունն է ցույց տալիս, կարծում եմ մանուշակագույնը՝ մենակությունը։ Վարդագույնը ամաչկոտության զգացողությունն է։ Ծիածանի գույները ասում են, որ ընդամենը 7-ն են, բայց եթե մենք ավելի մոտիկից նայենք, կտեսնենք, որ բազմազան գույներ են թաքնված ծիածանի մեջ, այդպես էլ մեր զգացողությունները։

Հեղինակ՝ Սաթինե Սահակյան

Վերհուշերի անհուն պաշարով

Մարդուն հարուստ դարձնում է իր ապրած հետաքրքիր կյանքը։ Երբ շրջագայում ես տարբեր երկրներով, շփվում ես բազմաթիվ մարդկանց հետ, նրանցից յուրաքանչյուրն իր լավ և վատ ազդեցությունն է թողնում կյանքի վրա։ Այդ ամենը դառնում է հուշ, անցյալ և կյանքի փորձ։ Այդ ամենի մասին մեր վերհուշերը դառնում են մեզ համար մեր մտքի անհուն օվկիանոս, որի միջով մենք լողում ենք առաջ մեր ողջ կյանքի ընթացքում։ Շատ մարդիկ իրենց կյանքի և մտքի հիմնական մասը նվիրում են անցյալին և փոշմանում այն ամենի համար, ինչ արել են անցյալում։ Անցյալը մոռանալը լուծում չէ, բայց մարդիկ իրենց անցյալից կարող են քաղել շատ դասեր հետագա արարքների համար։

Հեղինակ՝ Լիա Այվազյան

Գնում են-գալիս

Գնում են-գալիս,
Չեն մոռանում
Գնում են-գալիս
Ինչ են անում
Մի թե ուզում են ասել,
Մի բան, որ չեն մոռանա
Թե ուզում են ասել,
Որ ես էլ գնամ ու գամ
Ես էլ մի օր կմոռանամ։

Հեղինակ՝ Օլգա Ալեքսանյան

Ամենքի համար ամեն ինչ արել

Յուրաքանչյուր մարդ արարած իր կյանքում պետք է աշխատի օգտակար լինել այն մարդկանց, ովքեր իր օգնության կարիքն են զգում։ Եվ դա պետք է անի անշահախնդիր, անվարձահատույց։ Դրա համար պետք չէ մեծ ջանքեր գործադրել։ Պետք է ուրախանալ կատարած աշխատանքի արդյունքով։

Հեղինակ՝ Էդուարդ Մարդանյան

Ամպրոպից հետո

Լարվածության երգը ամպրոպն է,
Ջղայնությանը՝ հրաբուխը,
Ամեն դեպքում սա սիրուն է,
Բնության, երկնքի տխրությունը։

Եվ մարդիկ խառնվում են իրար մեջ,
Կայծակի ձայնի բարձրությունից,
Ժողովուրդը սպասում է ևս մեկ էջ,
Տեսնելով Արևը, չփախչեն ամպրոպից։

Հեղինակ՝ Դանիել Հարությունյան

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ

Ժամանակն արագ է թռչում, երբ նստում ես ու մտածում ինչ-որ բանի մասին։ Թռչում ես դեպի քո անցյալը և երկար ժամանակ չես վերադառնում։ Դե, կամ պատկերացնում եք ձեր պայծառ ապագան: Եթե ​​կարծում եք, որ քիչ հիշողություններ ունեք անցյալի մասին, ապա հենց հիմա դրանք ստեղծեք, գնացեք այնտեղ, որտեղ ցանկանում էիք, բայց ի վերջո մոռացել եք, հանդիպեք մարդկանց, ում վաղուց չեք տեսել: Եվ երկու տարի հետո կասեք «Լավ ժամանակներ էին…» և ձեզ կտանեն դեպի այդ հիշողություններ, սա է կյանքը, սա ժամանակի թևերն են…

Հեղինակ՝ Լարիսա Այվազյան

Դասավանդող՝ Մարինե Ամիրջանյան