Մեծ Արջը շտապեց բռնել մի մոլորված ուլի, առյուծը ցատկեց մեկ այլ կողմից նույն որսի վրա: Երկուսն էլ կատաղի կռվեցին որսի համար այնքան ժամանակ, մինչև որ շատ վերքեր ստացան, երկուսն էլ ընկան գետնին՝ չկարողանալով շարունակել մարտը։

Հենց այդ ժամանակ մի Աղվես ցատկեց և բռնելով ուլին, հեռացավ որքան կարող էր արագ, մինչդեռ Առյուծն ու Արջը զայրույթով նայում էին իրար:

Ինչքան լավ կլիներ,- ասացին նրանք,- եթե ընկերական ոգով կիսվեինք։

Նյութի աղբյուրը՝ այստեղ․․․

Ռուսերենից թարգմանեց Նարե Խաչատրյանը