Մի անգամ մի խեղճ տղա որոշեց վաճառել իր ապրուստը և կրթություն ստանալ: Նա հեռացավ տնից` փող աշխատելու: Մի օր տեսավ, որ մնացել է ընդամենը մեկ մետաղադրամ, մինչդեռ շատ քաղցած էր: Նա որոշեց մի տնից սնունդ խնդրել: Թակեց առաջին պատահած դուռը: Մի երիտասարդ ու գեղեցիկ աղջիկ բացեց դուռը: Տեսնելով աղջկա գեղեցիկ դեմքը՝ տղան ապշեց և ընդամենը մի բաժակ ջուր խնդրեց` սննդի փոխարեն:
Աղջիկը, ով նկատել էր, որ տղան սարսափելի քաղցած է, ջրի փոխարեն նրան տվեց մի մեծ բաժակ կաթ: Տղան դանդաղ խմեց և ասաց.

-Որքա՞ն պետք է վճարեմ :
Աղջիկը պատասխանեց.
-Վճարելու կարիք չկա: Մայրս մեզ սովորեցրել է, որ մեր արած բարությունն անվճար է:

-Շատ շնորհակալ եմ, – ասաց տղան:
Տարիներ անց երիտասարդ աղջիկը լուրջ հիվանդացավ: Տեղի բժիշկները չէի կարողանում բուժել նրա հիվանդությունը և նրան ուղարկեցին քաղաք ՝ շարունակելու բուժումը ավելի լավ ու թանկ հիվանդանոցում, որտեղի մասնագետներն ավելի բանիմաց էին:
Դոկտոր Հովարդ Քելլիին կանչել էին` հիվանդի վիճակը վերանայելու և խորհուրդներ տալու: Տարօրինակ փայլեցին նրա աչքերը, երբ նա իմացավ, թե որ քաղաքից է եկել հիվանդը: Անմիջապես վեր կացավ և արագ գնաց հիվանդի սենյակ: Նա հագավ բժշկական հագուստը և մտավ սենյակ ՝ տեսնելու իր հիվանդին: Առաջին հայացքից բժիշկը ճանաչեց նրան:
Այնուհետև նա վերադարձավ խորհրդակցության սենյակ, որպեսզի հնարավորին շուտ փրկի աղջկա կյանքը: Այդ օրվանից նա հատուկ ուշադրություն էր դարձնում կնոջը, և, հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո, դոկտոր Քելլին հաղթեց:
Վերջին օրը բժիշկն առանձնացել էր է: Նա մարեց կնոջ բուժման ծախսերը: Վճարման թերթիկի անկյունում ինչ-որ բան գրեց: Ապա դրեց թերթիկը ծրարի մեջ և ուղարկեց կնոջը:
Կինը վախենում էր ծրարը բացել և տեսնել բուժման գումարը: Նա վստահ էր, որ իր ողջ կյանքի ընթացքում պարտք է լինելու: Վերջապես նա որոշեց բացել ծրարը: Ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը: Վճարման թերթիկը վրա ինչ-որ բան էր գրված: Դանդաղ կարդաց. «Այս բուժման դիմաց արդեն վճարվել է մեկ բաժակ կաթ»:

Պարսկերենից թարգմանեց Բարան Ջավիդանը