Անծայրածիր օվկիանոսի մեջտեղում մի փոքր, միայնակ կղզի էր վեր խոյանում: Նա իսկապես միայնակ էր և տխուր: Իր ամենօրյա զբաղմունքն էր հետազոտել ափը, ավելի ճիշտ այն ամենը, ինչը որ ալիքները բերում էին ափ:
Հիմնականում դա ծառի կտորտանքներ էին, զարմանահրաշ խխունջներ և տարատեսակ առարկաներ, որոնց կիրառումը նա նույնիսկ չէր էլ իմանում, այդ պատճառով ինքն էր հորինում, թե ի՞նչ էր դա իրենից ներկայացնում առաջ: Նա մտորում էր, թե ի՞նչ էր գտնվում այնտեղ՝ հորիզոնում, անծայրածիր օվկիանոսում: Եվ, չգիտես ինչու, նա համոզված էր, որ իմանալով, թե ինչ է գտնվում հեռվում, նա ձեռք կբերի խաղաղություն և հանդարտություն:
Продолжить чтение «Միայնակ կղզին»