Կեղտոտ փողեր

20190921_124247-d5a7d5a7Մի հայտնի հոգեբան հոգեբանության իր սեմինարն սկսեց ցույց տալով 500 ռուբլի: Դահլիճում մոտ 200 հոգի մարդ կար: Հոգեբանը հարցրեց, թե ո՞վ է ուզում ստանալ այդ թղթադրամը: Բոլորը բարձրացրեցին ձեռքերը:

—  Նախքան ձեզնից մեկը կստանա այս թղթադրամը, ես ինչ-որ բան կանեմ նրա հետ, — շարունակեց հոգեբանը:

Նա ճմրթեց այն և հարցրեց` արդյո՞ք դեռ ինչ-որ մեկը ուզում է այն ստանալ:  Եվ կրկին բոլորը բարձրացրեցին ձեռքերը:

— Այդ դեպքում, — պատասխանեց նա, — ես անում եմ հետևյալը:

Նա գցեց թղթադրամը հատակին և կոշիկով թեթևակի տարուբերեց այն կեղտոտ հատակին: Այնուհետև բարձրացրեց. թղթադրամը ճմրթաց ու կեղտոտ էր:Продолжить чтение «Կեղտոտ փողեր»

Նվեր երկնքից

img_20170416_111233Մի մարդ հարցազրույցում պատմել է, թե ինչու է իրեն խիղճը տանջում:

— Երբ ես փոքր էի, ընկերոջս հետ որոշեցինք բարձրահարկ շենքի պատշգամբից օդապարիկ  փորձարկել։ Մենք թեքեցինք զամբյուղը, գետնամկանը նստեցրինք զամբյուղի մեջ և բաց թողեցինք ։ Բայց պատահեց անկանխատեսելին. ուժեղ քամին խլեց մեր օդապարիկը և ինչ-որ հեռու տեղ տարավ։ Ես դեռ չեմ կարող մոռանալ դրա մասին. ինչպե՞ս կարող էի այդպես վարվել։Продолжить чтение «Նվեր երկնքից»

Արևը և քամին: Ո՞վ է ուժեղ

IMG_20160731_202526

Արևն ու Քամին վիճեցին, թե ով է ուժեղ։ Քամին ասաց․
— Ես կապացուցեմ, որ ուժեղ եմ։ Վերարկուով ծերուկին տեսնո՞ւմ ես։ Գրազ գանք, որ ես ավելի արագ կստիպեմ նրա վերարկուն հանել, քան՝ դու։
Արևը թաքնվեց ամպերի հետևում, և քամին սկսեց ավելի ուժեղ փչել` մինչև չվերածվեց փոթորիկի։
Բայց որքան ուժեղ էր փչում, ծերուկն ավելի էր ընկղվում վերարկույի մեջ։ Վերջապես Քամին դադարեց փչելը։ Продолжить чтение «Արևը և քամին: Ո՞վ է ուժեղ»

Կախարդական փերին

Վաթսունական թվականների սկզբին փոքրիկ ռոմանտիկ ռեստորանում անգլիացի զույգը նշում էր հարսանիքի երեսունհինգերորդ տարեդարձը:
Հանկարծ նրանց սեղանի մոտ հայտնվեց մի գեղեցիկ, փոքրիկ փերի և ասաց.

-Քանի որ դուք այսպիսի օրինակելի զույգ եք և երկար ժամանակ հավատարիմ եք միմյանց, ես կկատարեմ ձեր ցանկությունները:

Առաջինը կինը հայտնեց իր ցանկությունը:
-Ես ուզում եմ իմ սիրելի ամուսնու հետ աշխարհով մեկ շրջել:
Փերին շարժեց կախարդական գավազանը, և ճանապարհորդության երկու տոմս հայտնվեց:
Հիմա հերթը ամուսնունն էր. նա մի պահ մտածեց. ,,Ես պետք է ինչ-որ կերպ ազատվեմ ծեր կնոջից,,:

-Ես շատ ցավում եմ, սիրելիս, բայց իմ երազանքն է ինձանից երեսուն տարի կրտսեր կին ունենալ:
Տիկինն ու Փերին իսկապես հիասթափված էին, բայց ցանկությունը ցանկություն էր…
Փերին շարժեց կախարդական գավազանը, և ամուսինն իննսուն տարեկան դարձավ: Կինը նույնպես տարիքով մեծացավ` դառնալով ամուսնուց երեսուն տարի փոքր:
Ամուսինը թեքվեց դեպի կինը և ասաց.

-Սիրելիս, ես սիրում եմ քեզ:

Պարսկերենից թարգմանեց Բարան Ջավիդանը:

Տղան և ընկույզները

Մի տղայի թույլ տվեցին ձեռքը մտցնել մի կուժի մեջ՝ մի քանի ընկույզ հանելու համար: Սակայն նա այնքան շատ վերցրեց, որ չկարողացավ ձեռքը հանել: Այստեղ նա կանգ առավ` չցանկանալով ոչ մի ընկույզ բաց թողնել. ուզում էր ամբողջը միանգամից հանել: Վրդովված և հիասթափված սկսեց լաց լինել:

-Տղաս,- ասաց նրա մայրը, -բավարարվիր վերցրածդ ընկույզների մի մասով և ձեռքդ հեշտությամբ կհանես: Գուցե մյուս անգամ ստացվի մի քանի անգամ շատ ընկույզ հանել:

Մի փորձեք միանգամից ամեն ինչից չափազանց շատ ունենալ:

Անգլերենից թարգմանեց Միլենա Պողոսյանը:

Վարսավիրանոցում

Մի մարդ վարսավիրանոց մտավ: Վարսահարդարման և սափրվելու ընթացքում վարսավիրի հետ Աստծո մասին սկսեցին խոսել։ Վարսավիրն ասաց.

-Դուք ինչ էլ ասեք, միևնույնն է, ես չեմ հավատում, որ Աստված կա:

— Ինչու՞ ,— հարցրեց հաճախորդը:

—   Բավական է փողոց դուրս գալ, որպեսզի համոզվես, որ Աստված չկա։ Ասենք, եթե Աստված գոյություն ունի, ինչո՞ւ այդքան հիվանդ մարդիկ, անօթևան երեխաներ կան: Եթե Աստված իրականում գոյություն ունենար, ոչ դժբախտություն կլիներ, ոչ ցավ։ Դժվար է պատկերացնել սիրող Աստծուն, ով այս ամեն ինչը հանդուրժում է։

Հաճախորդը մտքերի մեջ ընկավ։ Երբ վարսավիրն ավարտեց գործը, հաճախորդը լավ վճարեց նրան։ Դուրս գալով վարսավիրանոցից` հաճախորդը երկար մազերով և առանց սափրվել մարդ տեսավ։ Այդ ժամանակ հաճախորդը վերադարձավ վարսավիրանոց, վարսավիրին պատուհանի մոտ հրավիրեց, մատով ցույց տվեց աղքատ մարդուն և ասաց.

— Վարսավիրներ գոյություն չունեն, — քաղաքավարի բարձրացրեց գլխարկը և գնաց։

Ռուսերենից թարգմանեց Գոհարինե Ազնաուրյանը:

Նյութի աղբյուրը` այստեղ

Ալեքսանդր Մակեդոնացու երազները

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - img_20161024_153255.jpgՊատմում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին դեռ պատանի ժամանակ` մինչև աշխարհով մեկ շրջելը,  հաճախ տեսնում էր զանազան երազներ, որոնք ցույց էին տալիս, որ նա տիրում է այդ աշխարհին: Երազներից մեկում աշխարհն ի հատ եկավ մատանու տեսքով, և նա դրեց այդ մատանին իր մատին: Սակայն այդ մատանին չուներ քար:

Զարմացած այդ երազով` Ալեքսանդրը խնդրեց իր ուսուցչին՝ Արիստոտելին, մեկնաբանել այն.

— Ինչպես պնդում է այդ երազը, դու իսկապես կտիրես ամբողջ աշխարհին, բայց դու չես կարողանալու անսահման օգտվել քո իշխանութունից, քանի որ այդ մատանին նշանակում է թագավորություն, իսկ քարը դրա մեջ՝ այդ թագավորության տիրակալ:

Ամեն ինչ այդպես էլ պատահեց:

Ռուսերենից թարգմանեց Տիգրան Գրիգորյանը:

Նյութի աղբյուրը` այստեղ

Պոնտրյագինի ընկերները

Մոսկվայի դպրոցներից մեկում մի տղա դադարել էր հաճախել դասերին: Մի շաբաթ չի գնում, երկու շաբաթ … Լևոնը հեռախոս չուներ, և դասընկերները, ուսուցչուհու խորհրդով, որոշեցին տուն գնալ: Դուռը բացեց Լևոնի մայրը: Նրա դեմքը շատ տխուր էր: Տղաները ողջունեցին և երկչոտ հարց

-Ինչո՞ւ Լևոնը դպրոց չի գալիս:

Մայրիկը տխուր պատասխանեց.

-Նա այլևս չի սովորելու ձեզ հետ: Նրա վիրահատությունը անհաջող է անցել։ Լևոնը կուրացել է և ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում …Продолжить чтение «Պոնտրյագինի ընկերները»

Դասախոսներն և ուսանողները

Դասախոսների մի խմբի համալսարանից հրավիրեցին օդանավակայան և ինքնաթիռ նստեցրին: Երբ ինքնաթիռի դռները փակվեցին, օդաչուն հայտարարեց.

-Սա ձեր ուսանողների ձեռքերով պատրաստված ինքնաթիռն է, բարի թռիչք ենք մաղթում:
Պատվարժան պրոֆեսորները, դա լսելով, խուճապի մատնվեցին:
Բոլորը շտապում էին դեպի դուռը, բացառությամբ մեկ դասախոսի, որը շատ հանգիստ էր:
Նրան հարցրին.

-Ինչո՞ւ ես հանգիստ նստեցել: Միայն չասես, որ վախեցած չես:
Դասախոսը հանգիստ ասաց.
-Եթե սա իմ ուսանողների պատրաստած ինքնաթիռն է, ես համոզված եմ, որ այն չի թռչի:

Պարսկերենից թարգմանեց Բարան Ջավիդանը

Մեկ բաժակ կաթ

Մի անգամ մի խեղճ տղա որոշեց վաճառել իր ապրուստը և կրթություն ստանալ: Նա հեռացավ տնից` փող աշխատելու: Մի օր տեսավ, որ մնացել է ընդամենը մեկ մետաղադրամ, մինչդեռ շատ քաղցած էր: Նա որոշեց մի տնից սնունդ խնդրել: Թակեց առաջին պատահած դուռը: Մի երիտասարդ ու գեղեցիկ աղջիկ բացեց դուռը: Տեսնելով աղջկա գեղեցիկ դեմքը՝ տղան ապշեց և ընդամենը մի բաժակ ջուր խնդրեց` սննդի փոխարեն:
Աղջիկը, ով նկատել էր, որ տղան սարսափելի քաղցած է, ջրի փոխարեն նրան տվեց մի մեծ բաժակ կաթ: Տղան դանդաղ խմեց և ասաց.

-Որքա՞ն պետք է վճարեմ :
Աղջիկը պատասխանեց.
-Վճարելու կարիք չկա: Մայրս մեզ սովորեցրել է, որ մեր արած բարությունն անվճար է:

-Շատ շնորհակալ եմ, – ասաց տղան:
Տարիներ անց երիտասարդ աղջիկը լուրջ հիվանդացավ: Տեղի բժիշկները չէի կարողանում բուժել նրա հիվանդությունը և նրան ուղարկեցին քաղաք ՝ շարունակելու բուժումը ավելի լավ ու թանկ հիվանդանոցում, որտեղի մասնագետներն ավելի բանիմաց էին:
Դոկտոր Հովարդ Քելլիին կանչել էին` հիվանդի վիճակը վերանայելու և խորհուրդներ տալու: Տարօրինակ փայլեցին նրա աչքերը, երբ նա իմացավ, թե որ քաղաքից է եկել հիվանդը: Անմիջապես վեր կացավ և արագ գնաց հիվանդի սենյակ: Նա հագավ բժշկական հագուստը և մտավ սենյակ ՝ տեսնելու իր հիվանդին: Առաջին հայացքից բժիշկը ճանաչեց նրան:
Այնուհետև նա վերադարձավ խորհրդակցության սենյակ, որպեսզի հնարավորին շուտ փրկի աղջկա կյանքը: Այդ օրվանից նա հատուկ ուշադրություն էր դարձնում կնոջը, և, հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո, դոկտոր Քելլին հաղթեց:
Վերջին օրը բժիշկն առանձնացել էր է: Նա մարեց կնոջ բուժման ծախսերը: Վճարման թերթիկի անկյունում ինչ-որ բան գրեց: Ապա դրեց թերթիկը ծրարի մեջ և ուղարկեց կնոջը:
Կինը վախենում էր ծրարը բացել և տեսնել բուժման գումարը: Նա վստահ էր, որ իր ողջ կյանքի ընթացքում պարտք է լինելու: Վերջապես նա որոշեց բացել ծրարը: Ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը: Վճարման թերթիկը վրա ինչ-որ բան էր գրված: Դանդաղ կարդաց. «Այս բուժման դիմաց արդեն վճարվել է մեկ բաժակ կաթ»:

Պարսկերենից թարգմանեց Բարան Ջավիդանը