Մարդը մահանում էր, և նրա մոտ եկան երեք ընկերներ: Առաջինն ասաց, որ մահացողի վրա մահից հետո մոմ կդնի: Երկրորդը հայտարարեց, որ կայցելի մեռնողի դագաղին: Երրորդն ասաց, որ գնալու է ննջեցյալների հետևից։
Մահվանից հետո առաջին ընկերը՝ փողը, մոմ դրեց տաճարում և մոռացավ իր ընկերոջ մասին:

Երկրորդ ընկերը՝ կինը, երկար լաց էր լինում, գնում էր գերեզման, իսկ մեկ տարի անց ամուսնանում ուրիշի հետ։ Երրորդ ընկերը ՝ բարի գործերը, գնաց հանգուցյալի ետևից դեպի այդ լույսը, իսկ երկրի վրա նրա մասին լավ հիշողություն պահպանվեց։

Նյութը թարգմանեց Ասյա Բեգլարյանը