Երբ ձեր սիրտը լի է շնորհակալությամբ, ցանկացած դուռ, որը  կարծես փակ է, կարող է ձեզ մոտեցնել զարմանալի բացահայտումների:

Շատ քիչ կանայք են տիրապետում լավ ձայնի: Ռանգեստուն նրանցից մեկն է։ Նա ուխտագնացություն էր կատարել եւ մայրամուտին եկել էր գյուղ: Ռենգետսուն գիշերելու տեղ էր խնդրել, սակայն գյուղի բնակիչները գյուղի դռները փակել էին նրա առջև։ Նրանք, երևի, ուղղափառ բուդդայականներ էին եւ չէին կարող թողնել զեն (կրոնական ուսմունք) կնոջը։ Նրանք դուրս հանեցին նրան գյուղից: Գիշերը ցուրտ էր, և կինը մնաց սոված և առանց գիշերակացի: Բալենիների այգին նրան թողեց գիշերել իր մոտ։ Գիշերը իսկապես ցուրտ էր, և նա ոչ մի կերպ չէր կարող քնել …Դա նաև վտանգավոր էր․․․ Վայրի կենդանիներ… Կեսգիշերին նա, ցրտից դողալով, արթնացավ և տեսավ, որ գարնանային գիշերային երկնքում բալի ծաղկած ծաղիկները ժպտում են մառախլապատ լուսնին: Ազդված հաղթանակած գեղեցկությամբ՝ նա վեր կացավ և դարձավ գյուղի կողմը. «Նրանց շնորհիվ ես մնացի առանց քնելու տեղի, բայց գիշերն ինքս ինձ գտա ծաղկող բալի և մառախլապատ լուսնի տակ»։ Մեծագույն անկեղծությամբ Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր մերժել են իրեն։ Ի վերջո, հակառակ դեպքում նա կքներ սովորական տանիքի տակ և բաց կթողներ այս բալի ծաղիկները, այս ծաղիկների և լուսնի շշուկը և այս գիշերվա լռությունը, այսպիսի՜ հրաշալի գիշերվա լռությունը: Նա չէր բարկանում, նա ընդունել էր այն, ոչ միայն ընդունել էր, նա ողջունել էր այն: Նա շնորհակալ էր․․․

Կյանքը հրաշալի է և ամեն պահ այն  Հազար և մեկ նվերով է գալիս ձեզ համար: Բայց դուք այնպես զբաղված եք, այնպես խորացած ձեզ «ցանկալի» մտքերի մեջ, դուք այնքան «լի եք» ձեր մտքերով, որ մերժում եք բոլոր այդ նվերները: Աստված  անընդհատ է տալիս, իսկ դուք շարունակում եք հրաժարվել։

Մարդը դառնում է շնորհակալ այն պահին, երբ նա շնորհակալությամբ  ընդունում է այն ամենը, ինչ տալիս է կյանքը:

Օշոյի առակը ռուսերենից թարգմանեց Սոֆի Մուրադյանը․․․