Երկու հոգեբույժ ապրում էին միևնույն շենքում։ Ամեն երեկո նրանք վերադառնում էին իրենց հիմնարկներից և հաճախ միասին բարձրանում նույն վերելակով։ Վերելակի աշխատողին շատ էր հետաքրքրում մի բան, որը կրկնվում էր ամեն անգամ: Առաջին հոգեբույժը, դուրս գալով վերելակից, ամեն անգամ շրջվում և թքում էր երկրորդի վրա։ Մյուսը ժպտում, հանգիստ գրպանից հանում էր թաշկինակը, սրբում դեմքը, փողկապը կամ վերարկուն։ Երբեմն վերելակի աշխատողը, նույնիսկ լսում էր նրա գոհ քրքիջը։


Նրա հետաքրքրությունը ավելի ու ավելի էր աճում։ Մի օր նա չդիմացավ։ Թաքնվելով առաջին հոգեբույժի թիկունքում՝ նա հարցրեց․

-Ի սեր Աստծո, բժի՛շկ, ասա՛ ինձ, թե ինչու է քո գործընկերն ամեն անգամ այդպես վարվում քեզ հետ։

Երկրորդ հոգեբույժը ծիծաղեց և ասաց․

-Օ՜, ես չգիտեմ: Ինչու՞ դա պետք է ինձ անհանգստացնի: Դա նրա խնդիրն է։

Ռուսերենից թարգմանեց Մերի Խաչատրյանը