Երբ խալիֆին մատնացույց արեցին մի աղջկա և ասացին, որ դա Լայլին է, նա հարցրեց նրան.

— Դու իսկապե՞ս նույն Լայլին ես, ով խելագարեցրեց խեղճ Կաիսին: Բայց ես քո մեջ ոչ մի գեղեցկություն չեմ գտնում:

Ի պատասխան երիտասարդ աղջիկը շշնջաց.

— Իմ գեղեցկությունը տեսնելու համար դու պետք է Մաջնուն լինես։ Դու պետք է ինձ նայես նրա աչքերով և հավատարիմ մնաս ինձ երկու աշխարհներում։ Դու պետք է հարբես իմ մեկ հպումից և լինելով այս քաղցր արբեցողության մեջ՝ չուզենաս սթափվել։ Նման խելագարությունը մեզ տալիս է խորաթափանցություն և ճշմարտությունը իր ողջ փայլով տեսնելու ունակություն: Եթե ​​քո բոլոր մտքերը պտտվում են այն բանի շուրջ, թե ինչն է քեզ վնաս պատճառելու և ինչ օգուտ տալու, ապա ես շատ եմ ցավում ձեզ համար, որովհետև դու երբեք չես իմանա երանությունը և կտեսնես միայն կյանքի ստվերը:

Նյութի աղբյուրը՝ այստեղ․․․

Ռուսերենից թարգմանեց Էլիզա Տոնոյանը