Երկու իմաստունների միջև սիրո մասին խոսակցություն էր գնում ։ Մեկն ասաց.

-Սիրո հատկությունը միշտ տանջանք ու դժբախտություն է բերում, իսկ սիրահարը միշտ տառապում ու տառապում է:

Մյուսն ասաց.

-Լռիր, դու, ըստ երեւույթին, երբեք չես ճաշակել հաշտության քաղցրությունը վիճաբանությունից հետո և մեկ անգամ էլ չես իմացել բաժանումից հետո կապի համը: Աշխարհում ոչ ոք ավելի մաքուր և քնքուշ չէ, քան նրանք, ովքեր մաքուր են հոգով սիրո մեջ, և չկա ավելի կեղտոտ մեկը, քան նա, ով հեռու է սիրո մտքից:

Նյութի հղումը՝ այստեղ․․․

Ռուսերենից թարգմանեց Էլիզա Տոնոյանը