Առյուծը քնած էր անտառում։ Մի երկչոտ փոքրիկ մուկ անսպասելիորեն հայտնվեց առյուծի վրա և վախից ուզեց փախչել, վազեց առյուծի քթի վրայով: Առյուծը, արթնանալով իր քնից, իր հսկայական թաթը զայրացած դրեց փոքրիկ արարածի վրա, որպեսզի սպանի նրան:

— Խնայիր ինձ, — աղաչեց խեղճ մուկը, — խնդրում եմ, բաց թող ինձ, և ես մի օր անպայման կհատուցեմ քեզ։

Առյուծը ծիծաղեց՝ մտածելով, որ մուկը չի կարող օգնել իրեն: Բայց նա մեծահոգի էր և բաց թողեց մկանը։

Մի քանի օր անց, երբ անտառում Առյուծը ուտելիք էր ման գալիս, նա բռնվեց որսորդի ցանցի մեջ։ Չկարողանալով ազատվել՝ նա անտառը լցրեց իր զայրացած մռնչյունով։ Մուկը ճանաչեց նրա ձայնը և արագ գտավ առյուծին, որը ցանցից դուրս էր ուզում գալ: Վազելով դեպի մեծ պարաններից մեկի ուղությամբ, որը կապում էր նրան, մուկը կրծեց պարանը, և այն պոկվեց, և շուտով առյուծն ազատվեց:

— Դու ծիծաղեցիր, երբ ասացի, որ կհատուցեմ քեզ,— ասաց մուկը, — հիմա դու տեսնում ես, որ նույնիսկ մուկը կարող է օգնել առյուծին։

Թարգմանության հղում՝ այստեղ․․․

Ռուսերենից թարգմանեց՝ Նարե Խաչատրյանը