Ժողովուրդը հոգնել է բազմաթիվ կրոնական դրույթներից, և նրանք դիմել են Աստծուն.

-Քօ օրենքները մեզանից ետ վերցրու և թող ապրնք ազատ։

Աստված չառարկեց. Եվ հաջորդ իսկ օրը հրեշտակապետը սարսափած գալիս է նրա մոտ և ասում.

«Մարդիկ բազմաթիվ սայլեր և բեռնատարներ էին բերել տարբեր կրոնական մագաղաթներով, գրքերով և սուրբ գրություններով: Որտե՞ղ դնենք այս ամենը

Եվ Աստված պատասխանեց նրան.

Ես նրանց միայն տասը պատվիրան եմ տվել քարե տախտակների վրա, թող դրանք վերադարձնեն։ Իսկ ինչ իրենք են գրել իրենց համար, թող իրենց պահեն։

Նյութի աղբյուրը՝ այստեղ․․․

Ռուսերենից թարգմանեց Ստյոպա Ադամյանը