20190921_124247-d5a7d5a7Մի հայտնի հոգեբան հոգեբանության իր սեմինարն սկսեց ցույց տալով 500 ռուբլի: Դահլիճում մոտ 200 հոգի մարդ կար: Հոգեբանը հարցրեց, թե ո՞վ է ուզում ստանալ այդ թղթադրամը: Բոլորը բարձրացրեցին ձեռքերը:

—  Նախքան ձեզնից մեկը կստանա այս թղթադրամը, ես ինչ-որ բան կանեմ նրա հետ, — շարունակեց հոգեբանը:

Նա ճմրթեց այն և հարցրեց` արդյո՞ք դեռ ինչ-որ մեկը ուզում է այն ստանալ:  Եվ կրկին բոլորը բարձրացրեցին ձեռքերը:

— Այդ դեպքում, — պատասխանեց նա, — ես անում եմ հետևյալը:

Նա գցեց թղթադրամը հատակին և կոշիկով թեթևակի տարուբերեց այն կեղտոտ հատակին: Այնուհետև բարձրացրեց. թղթադրամը ճմրթաց ու կեղտոտ էր:

— Այժմ ո՞ւմ է այն հարկավոր այս վիճակում:

Բոլորը կրկին բարձրացրեցին ձեռքերը:

— Հարգելի՛ ընկերներ, — ասաց հոգեբանը, — նոր դուք ստացաք արժեքավոր և կարևոր դաս: Չնայած այն ամենին, ինչ ես արեցի այս թղթադրամի հետ, դուք բոլորդ ուզում եք այն ստանալ, քանի որ չկորցրեց իր արժեքը: Այն շարունակում է մնալ 500 ռուբլի թղթադրամ:

Մեր կյանքում հաճախ է պատահում, որ մենք հայտնվում ենք ոտնահարված, հատակին պառկած: Այդ իրավիճակներում մենք մեզ բոլորովին անպետք ենք զգում: Բայց կարևոր չէ, թե ի՞նչ է պատահել կամ պատահելու, որովհետև դու չես կորցնի քո արժեքը: Կեղտոտ ես, թե մաքուր, ճմլված, թե արդուկած, դու միշտ կլինես անգին նրանց համար, ովքեր քեզ սիրում են:

Ռուսերենից թարգմանեց Տիգրան Գրիգորյանը