img_20170416_111233Մի մարդ հարցազրույցում պատմել է, թե ինչու է իրեն խիղճը տանջում:

— Երբ ես փոքր էի, ընկերոջս հետ որոշեցինք բարձրահարկ շենքի պատշգամբից օդապարիկ  փորձարկել։ Մենք թեքեցինք զամբյուղը, գետնամկանը նստեցրինք զամբյուղի մեջ և բաց թողեցինք ։ Բայց պատահեց անկանխատեսելին. ուժեղ քամին խլեց մեր օդապարիկը և ինչ-որ հեռու տեղ տարավ։ Ես դեռ չեմ կարող մոռանալ դրա մասին. ինչպե՞ս կարող էի այդպես վարվել։

Հանկարծ ստուդիայում հեռախոսազանգ հնչեց։ Զանգահարողը հարցրեց:

— Դա տեղի է ունեցել ա՞յս տարի։

Տղամարդը դրական է պատասխանում.

— Ամռա՞նը` Ստոկհոլմ քաղաքի տոնի՞ն:

— Այո՛, այո՛, այո՛, — շտապեց տղամարդը։

— Ես գիտեմ, թե ինչ է պատահել ձեր գետնամկան հետ ։

—Ի՞նչ է պտահել նրան ։ — Չէր կարողանում ականջներին հավատալ ստուդիայի զարմացած հյուրը։

— Աղջիկս երկար ժամանակ ինձանից գետնամուկ էր խնդրում, — շարունակեց տղամարդը։

<< Մի՛ խնդրիր, դու կունենաս գետնամուկ միայն այն դեպքում, եթե Աստված տա քեզ այն>>,- ասացինք մենք նրան: <<Հայրի՛կ, Աստվա՛ծ, ինձ գետնամուկ տո՛ւր>>,- խնդրում էր նա: Դրանից հետո մենք  քաղաքի տոնին գնացինք: Հանկարծ աղջիկս բղավում  է. <<Մայրի՛կ, ինձ թվում է, որ Աստված լսեց աղոթքս, նայի՛ր>>:

Եվ հենց երկնքից օդապարիկով նրա ձեռքերում հայտնեց գետնամկով զամբյուղը:

Ռուսերենից թարգմանեց Անգին Շիրինյանը