Մի տղայի թույլ տվեցին ձեռքը մտցնել մի կուժի մեջ՝ մի քանի ընկույզ հանելու համար: Սակայն նա այնքան շատ վերցրեց, որ չկարողացավ ձեռքը հանել: Այստեղ նա կանգ առավ` չցանկանալով ոչ մի ընկույզ բաց թողնել. ուզում էր ամբողջը միանգամից հանել: Վրդովված և հիասթափված սկսեց լաց լինել:

-Տղաս,- ասաց նրա մայրը, -բավարարվիր վերցրածդ ընկույզների մի մասով և ձեռքդ հեշտությամբ կհանես: Գուցե մյուս անգամ ստացվի մի քանի անգամ շատ ընկույզ հանել:

Մի փորձեք միանգամից ամեն ինչից չափազանց շատ ունենալ:

Անգլերենից թարգմանեց Միլենա Պողոսյանը: