Մի մարդ վարսավիրանոց մտավ: Վարսահարդարման և սափրվելու ընթացքում վարսավիրի հետ Աստծո մասին սկսեցին խոսել։ Վարսավիրն ասաց.

-Դուք ինչ էլ ասեք, միևնույնն է, ես չեմ հավատում, որ Աստված կա:

— Ինչու՞ ,— հարցրեց հաճախորդը:

—   Բավական է փողոց դուրս գալ, որպեսզի համոզվես, որ Աստված չկա։ Ասենք, եթե Աստված գոյություն ունի, ինչո՞ւ այդքան հիվանդ մարդիկ, անօթևան երեխաներ կան: Եթե Աստված իրականում գոյություն ունենար, ոչ դժբախտություն կլիներ, ոչ ցավ։ Դժվար է պատկերացնել սիրող Աստծուն, ով այս ամեն ինչը հանդուրժում է։

Հաճախորդը մտքերի մեջ ընկավ։ Երբ վարսավիրն ավարտեց գործը, հաճախորդը լավ վճարեց նրան։ Դուրս գալով վարսավիրանոցից` հաճախորդը երկար մազերով և առանց սափրվել մարդ տեսավ։ Այդ ժամանակ հաճախորդը վերադարձավ վարսավիրանոց, վարսավիրին պատուհանի մոտ հրավիրեց, մատով ցույց տվեց աղքատ մարդուն և ասաց.

— Վարսավիրներ գոյություն չունեն, — քաղաքավարի բարձրացրեց գլխարկը և գնաց։

Ռուսերենից թարգմանեց Գոհարինե Ազնաուրյանը:

Նյութի աղբյուրը` այստեղ