Վաթսունական թվականների սկզբին փոքրիկ ռոմանտիկ ռեստորանում անգլիացի զույգը նշում էր հարսանիքի երեսունհինգերորդ տարեդարձը:
Հանկարծ նրանց սեղանի մոտ հայտնվեց մի գեղեցիկ, փոքրիկ փերի և ասաց.

-Քանի որ դուք այսպիսի օրինակելի զույգ եք և երկար ժամանակ հավատարիմ եք միմյանց, ես կկատարեմ ձեր ցանկությունները:

Առաջինը կինը հայտնեց իր ցանկությունը:
-Ես ուզում եմ իմ սիրելի ամուսնու հետ աշխարհով մեկ շրջել:
Փերին շարժեց կախարդական գավազանը, և ճանապարհորդության երկու տոմս հայտնվեց:
Հիմա հերթը ամուսնունն էր. նա մի պահ մտածեց. ,,Ես պետք է ինչ-որ կերպ ազատվեմ ծեր կնոջից,,:

-Ես շատ ցավում եմ, սիրելիս, բայց իմ երազանքն է ինձանից երեսուն տարի կրտսեր կին ունենալ:
Տիկինն ու Փերին իսկապես հիասթափված էին, բայց ցանկությունը ցանկություն էր…
Փերին շարժեց կախարդական գավազանը, և ամուսինն իննսուն տարեկան դարձավ: Կինը նույնպես տարիքով մեծացավ` դառնալով ամուսնուց երեսուն տարի փոքր:
Ամուսինը թեքվեց դեպի կինը և ասաց.

-Սիրելիս, ես սիրում եմ քեզ:

Պարսկերենից թարգմանեց Բարան Ջավիդանը: