Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - img_20161024_153255.jpgՊատմում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին դեռ պատանի ժամանակ` մինչև աշխարհով մեկ շրջելը,  հաճախ տեսնում էր զանազան երազներ, որոնք ցույց էին տալիս, որ նա տիրում է այդ աշխարհին: Երազներից մեկում աշխարհն ի հատ եկավ մատանու տեսքով, և նա դրեց այդ մատանին իր մատին: Սակայն այդ մատանին չուներ քար:

Զարմացած այդ երազով` Ալեքսանդրը խնդրեց իր ուսուցչին՝ Արիստոտելին, մեկնաբանել այն.

— Ինչպես պնդում է այդ երազը, դու իսկապես կտիրես ամբողջ աշխարհին, բայց դու չես կարողանալու անսահման օգտվել քո իշխանութունից, քանի որ այդ մատանին նշանակում է թագավորություն, իսկ քարը դրա մեջ՝ այդ թագավորության տիրակալ:

Ամեն ինչ այդպես էլ պատահեց:

Ռուսերենից թարգմանեց Տիգրան Գրիգորյանը:

Նյութի աղբյուրը` այստեղ