Դասախոսների մի խմբի համալսարանից հրավիրեցին օդանավակայան և ինքնաթիռ նստեցրին: Երբ ինքնաթիռի դռները փակվեցին, օդաչուն հայտարարեց.

-Սա ձեր ուսանողների ձեռքերով պատրաստված ինքնաթիռն է, բարի թռիչք ենք մաղթում:
Պատվարժան պրոֆեսորները, դա լսելով, խուճապի մատնվեցին:
Բոլորը շտապում էին դեպի դուռը, բացառությամբ մեկ դասախոսի, որը շատ հանգիստ էր:
Նրան հարցրին.

-Ինչո՞ւ ես հանգիստ նստեցել: Միայն չասես, որ վախեցած չես:
Դասախոսը հանգիստ ասաց.
-Եթե սա իմ ուսանողների պատրաստած ինքնաթիռն է, ես համոզված եմ, որ այն չի թռչի:

Պարսկերենից թարգմանեց Բարան Ջավիդանը